Ընկերության մասին

«Կարինա Թրեյդինգ» ընկերությունը թղթե սանիտարա-հիգիենիկ պարագաների արտադրությամբ Ղազախստանում եւ Միջին Ասիայում առաջատար դիրք է գրավում։ Սահմանափակ պատասխանատվությամբ «Կարինա Թրեյդինգ» ընկերության արտադրանքը` «Կարինա» ապրանքանիշով, քաջ հայտնի է շուկայում։ Ներկայումս մենք առաջարկում ենք ավելի քան 40 տեսակի արտադրանք + հատուկ պատվերներով արտադրվածները։

20 տարիների արդյունավետ աշխատանքով մեր ընկերությունը հաջողությամբ մշակել եւ ներդրել է նոր արտադրանքներ (զուգարանի թուղթ, անձեռոցիկներ, թղթե սրբիչներ)։ Որակյալ եւ մեծ պահանջարկ վայելող պարագաների արտադրության ասպարեզում «Կարինա Թրեյդինգ» ընկերությունը հասել է միանգամայն նոր մակարդակի։ Մեր ընկերությունը դարձել է Ղազախստանի Հանրապետության առաջատար ձեռնարկություններից մեկը։ Ներմուծված սարքավորումները, արտադրության մեջ կատարված ներդրումները, տեսականու ընդլայնումը, կայուն սպառման ցանցը, դինամիկ զարգացումը, եւ իհարկե, համախոհ աշխատակիցների համագործակցված աշխատանքը, մեզ հնարավորություն են տալիս արտադրելու բարձրորակ ապրանքներ, շարունակ ընդլայնել դրանց ներկայությունը շուկայում եւ վստահորեն նայել դեպի ապագան։ Շնորհիվ փափեթավորման ավելի առինքնող եւ հեշտ ճանաչելի նոր դիզայնի, մեր արտադրանքը բավական մեծ մասսայականություն է վայելում։ Արժանավայել որակը եւ ժամանակակից շուկայի պահանջներին համապատասխանությունը, այն դարձնում է ավելի գրավիչ։ Ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք գործարանում ստեղծված են պաշտպանված արտադրանքի տեսականի արտադրելու համար, մասնագիտորեն պատրաստված աշխատակազմը, արդյունավետ գործող կառավարման համակարգը, մեզ հնարավորություն են տալիս մասսայական սպառման որակյալ ապրանքներ արտադրելու։

«Կարինա Թրեյդինգ» ընկերությունը անընդմեջ կատարելագործում է արտադրական պրոցեսը եւ արտադրանքի որակը, զարգացնում է հաճախորդների հետ տարվող աշխատանքի կազմակերպումը, որի մեջ մտնում է անհատական մոտեցումը, ամենակարճ ժամկետներում պատվերների կատարումը, անվճար առաքումները։ Մենք ողջունում ենք նոր հաճախորդներին, գնահատում ենք հներին եւ միշտ պատրաստ ենք հաշվի առնելու բոլոր առաջարկություններն ու ցանկությունները։

Ձեռնարկության քաղաքականության եւ նպատակների համաձայն, մեր գործունեության համար առաջնահերթություն ունեն`

  • Հիմքի ինքնուրույն արտադրությունը,
  • Անձեռոցիկներ եւ զուգարանի թուղթ արտադրող սեփական սարքավորումներ ունենալը, * Վերամշակված հումք մատակարարող բաժնի առկայությունը (Ղազախստանում),
  • Գրանցված առեւտրային ապրանքանիշը,
  • Բարձր որակի երաշխիքը,
  • Վառ, հարմարավետ եւ հեշտ ճանաչելի փաթեթավորումը,
  • Ամենաշահավետ «գին / որակ» հարաբերակցությունը,
  • Սպասարկումը, արտադրանք ընտրելիս մասնագիտական խորհրդատվությունը,
  • Յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ անհատական մոտեցումը,
  • Անվճար առաքումը Ալմաթիում եւ ամբողջ Ղազախստանի Հանրապետությունում։

Որակի ասպարեզում ընկերության հաջող աշխատանքը 2006թ. պարգեւատրվել է ՍՏ ՐԿ ԻՍՕ (СТ РК ИСО) 9001-2001 պահանջներին որակի մենեջմենթի համապատասխանության Վկայականով, հաղթել է «2006 թվականի ընտրություն», «2007 թվականի ընտրություն» հանրապետական ֆեստիվալներում եւ «Ղազախստանում թղթե սանիտարա-հիգիենիկ պարագաների No1 արտադրող» մրցույթում։ 2010թ. մարտին «Կարինա Թրեյդինգ» ընկերությանը շնորհվել է «ԿԱՏԱՐՅԱԼ» որակի նշանը։

Մեր խնդիրը բոլոր տեսակի որակյալ անձեռոցիկների, զուգարանի թղթի, թղթե սրբիչների եւ թաշկինակների արտադրությունն է եւ մենք այն կատարում ենք «ԳԵՐԱԶԱՆՑ»։