Ողջունում ենք Ձեզ «Կարինա» ընկերության կայքում
«Կարինա»-ն Ղազախստանում գործող թղթե սանիտարա-հիգիենիկ պարագաներ արտադրող ընկերություն է։ «Կարինա» ընկերության արտադրած զուգարանի թուղթը եւ անձեռոցիկները ընդունված ստանդարտ են կենցաղում եւ արտադրության մեջ։ Մանրամասնություններ ընկերության մասին կարող եք գտնել «Ընկերության մասին» բաժնում։
Մենք արտադրում ենք ավելի քան 40 տեսակի թղթե սանիտարա- հիգիենիկ պարագաներ։ Ընդունում ենք օրիգինալ դիզայնով եւ պատվիրատուի լոգոտիպով արտադրանքի բացառիկ պատվերներ։ Մեր արտադրանքի մասին մանրամասնություններ կարող եք կարդալ «Արտադրանք» բաժնում։ Այնտեղ կարող եք նաեւ ընտրել Ձեզ դուր եկած արտադրանքը եւ պատվիրել այն մեր ինտերնետային խանութում։
Մեր արտադրանքների լայն տեսականին եւ բարձր որակը անվիճելի են։ «Իսկ գնե՞րը»,- կհարցնեք։ Մեր գների մասին կարող եք տեղեկանալ «Գնացուցակ» բաժնում։
Well established partner - manufactorer of paper means of personal hygiene.
Delivery by auto and railway across Kazakhstan for free!

Napkins
In the beginning of 2010 «Karina» company launched production of new double-layered napkins.

Toilet paper
Double-layered, snow-white, embossed, with perforation, waterproof, on paper core.

Paper towels
Single-layered, snow-white, embossed, with perforation, on paper core.
Տեղեկություններ
2010 թվականի սկզբին «Կարինա» ընկերությունը արտադրություն է մտցրել «Աբստրակցիա սպիտակ», «Աբստրակցիա նկարով», «Աբստրակցիա գունավոր», «Եվրո նկարով» երկշերտանի անձեռոցիկները։ Մեր անձեռոցիկներն իրենց որակով չեն զիջում եվրոպական արտադրանքներին, միաժամանակ ունեն գնային առավելություն։
2009 թ. շահագործման են հանձնվել իտալական «ՕՄԵՏ ՏՎ-503» 4 արտադրական ավտոմատ գծերը, որոնք հնարավորություն են ստեղծել ընդլայնելու արտադրության ծավալը եւ արտադրվող անձեռոցիկների որակը։ 2009 թվականի վերջին, նոր սարքավորումների շնորհիվ, շուկա հանվեցին ավելի բարդ եւ արտահայտիչ գունավոր նկարներով անձեռոցիկներ։
2009 թվականի կեսերին վաճառքի հանվեցին նոր` «double 2*50» 100 հատ, սպիտակ անձեռոցիկները։ Դրանք աչքի են ընկնում նոր ձեւավորմամբ եւ գործածության մեջ ավելի հարմար են, տուփը կիսված է երկու մասի` յուրաքանչյուրում 50 հատ, եւ ծակոտիներով նշված է բացման տեղը։ «Կարինա», «Բելոսնեժկա», «Էլիտ սպիտակ», «Էլիտ գունավոր» զուգարանի թղթերը դարձել են երկշերտանի, քանի որ մենք սկսել ենք երկշերտանի «ՀՄ-Ա 18 գրամ» հիմքի ինքնուրույն արտադրությունը։
2004 թվականին ձեռնարկությունում շահագործման է հանձնվել օրական 60տ հզորությամբ սան-հիգիենիկ հիմքի նոր իտալա-չեխական արտադրական գիծը, որի շնորհիվ ստանում ենք ցելյուլոզային հումք սան-հիգիենիկ պատրաստի արտադրանքի համար, եւ մեր արտադրանքը իր որակային տվյալներով չի զիջում ռուսական եւ եվրոպական առաջատար արտադրողների նմանակներին։
Արտադրանքի ծավալների զուգընթաց ընդլայնումը հնարավորություն է տալիս պահպանելու պատրաստի արտադրանքի ցածր շուկայական գները` ապրանքի անփոփոխ բարձր որակի պայմաններում։